Լեհաստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անմասն մնացին մեդալներից: Մեր հավաքականից լավագույնը 50 կգ քաշային Երվանդ Թադեւոսյանն էր, որը տանելով երեք հաղթանակ եւ կրելով երկու պարտություն, բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մյուս չորս ըմբիշները մեկական հաղթանակից հետո զիջել են մրցակիցներին եւ մրցաշարի առաջին հատվածից վերածվել հանդիսականի