Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը կպաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը

Հուլիս 27,2010 00:00

\"\"Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոսի 7-8-ին Մայնցում կայանալիք բաց մրցաշարում կպաշտպանի արագ շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, որ նվաճել է անցած տարի նույն քաղաքում:
«Armchess»-ը տեղեկացնում է, որ ապագա մրցաշարին մասնակցելու են հարյուրավոր շախմատիստներ, այդ թվում նաեւ՝ տասնյակ նշանավոր գրոսմայստերներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կայանալու է 11 տուր: Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին տրվելու է 20 րոպե, գումարած 5 վայրկյան՝ կատարած ամեն մի քայլի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել