Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար նահանգում 1881 թվականին կառուցված «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից որոշում է ընդունվել այն վերակառուցել եւ վերածել Մշակույթի տան: Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը, մոտ 20 տարի անխնամ վիճակում գտնվող եկեղեցու երկու կողմում զանգակատներն են գտնվում, մուտքի դուռը զարդարված է հրեշտակների պատկերներով, ներսից՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակներով, իսկ գողացվելու վտանգի տակ գտնվող որոշ պատկերներ էլ քաղաքապետարանի կողմից անվտանգ տեղում են պահվում: Նշվում է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո եկեղեցին ծրագրվել է վերածել մշակույթի տան: