Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 31-ամյա Կ. Խաչատրյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր Ա. Հովհաննիսյանը ստացել է աջ ազդրի կոտրվածք եւ տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց: