Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հուլիս 27,2010 00:00

\"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ակտիվիստներ՝ խուլիգանության մեջ մեղադրվող Դավիթ Քիրամիջյանի եւ ոստիկանի
դեմ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Երեկ նման միջնորդությամբ հանդես է եկել ամբաստանվող Ս. Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Դատական նախորդ նիստը եւս հետաձգվել էր Ս. Գեւորգյանի միջնորդությամբ, որը  դատարանին խնդրել էր իրեն ժամանակ տրամադրել գործում պաշտպան ներգրավելու համար: Այն ժամանակ միջնորդությունը բավարարվել էր: Երեկ արդեն որպես պաշտպան գործում ներգրավված փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդել է քրգործի նյութերն իրեն տրամադրել եւ դրանց ծանոթանալու համար իրեն ժամանակ հատկացնել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը եւ նիստը հետաձգել է մինչեւ հուլիսի 30-ը: Հիշեցնենք, որ այս գործով անցնող մյուս ամբաստանվողին՝ Քիրամիջյանին, պաշտպանում է փաստաբան Մելանյա Առուստամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել