Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիք-Օմսկ

Հուլիս 24,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հուլիսի 22-ին մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզ: Օմսկի մարզում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ, որից 18 հազարը՝ Գեղարքունիքի մարզից: Մարզպետարանի պատվիրակությունը Օմսկի նահանգապետ Լ. Պոլեժաեւի հրավերով է մեկնել՝ առեւտրատնտեսական եւ կրթամշակութային կապեր հաստատելու, արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, մշակույթի, առեւտրի եւ այլ ոլորտներում համագործակցություն հաստատելու համար: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանի՝ այցի հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը հոգալու է Օմսկի մարզի հայկական համայնքը: Այցը Գեղարքունիք եւ Օմսկ մարզերի միջեւ համագործակցության հաստատմանն ուղղված առաջին գործնական քայլն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031