Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է

Հուլիս 24,2010 00:00

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության նախադեպային լինելու մասին խոսելն առայժմ վաղ է: «ԱրմԻնֆոյին» այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Ես այդպես եմ կարծում, քանի որ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանն իրավունք ունի կայացնել որոշումներ կամ եզրակացություններ, իսկ Կոսովոյի դեպքում այն ընդունել է հենց եզրակացություն: Երկրորդ, որոշումը կայացվել է եւ լիովին տեղավորվում է առկա քաղաքական իրողությունների շրջանակներում: Իսկ դրանք այնպիսին են, որ ՄԱԿ անդամ 192 երկրներից 69 ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այնպես որ, դա սոսկ քաղաքական իրողությունների հաստատում է: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այն իրո՞ք կդառնա նախադեպ մյուս չճանաչված հանրապետությունները ճանաչելու համար: Սպասենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշմանը»,- նշել է նա: Շահնազարյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բավականին թերահավատորեն է վերաբերվում այն բանին, որ այդ որոշումը դառնա նախադեպ: Սեպտեմբերին Հաագայում քննարկվելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել