Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՄԲ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱԿ

Հուլիս 24,2010 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ Կոսովոյի կողմից հռչակված անկախության օրինականության վերաբերյալ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես այն նայում եմ մեր ազգային շահի եւ համաշխարհային արդարության տեսանկյունից: Նախ ասեմ, որ այս հարցին պետք է երկու կողմից մոտենալ՝ բուն վճիռը եւ դեռ չկայացած վճռի շուրջ առաջացած խաղերը, որոնք իսկապես մտահոգիչ են: Երբ մի գերտերություն ասում է, որ ես անկախ այդ վճռից՝ ողջունելու եմ Կոսովոյի անկախությունը, եւ դա ԱՄՆ-ն է՝ աշխարհում մնացած միակ գերտերությունը, արդեն մտահոգիչ է: Այդ դեպքում նշանակում է, որ միջազգային մակարդակի վրա դատական վճիռներն այլեւս արժեզրկվում են: Միջազգային իրավունքը, ինչպես «Քրեական օրենսգիրքը», կա՛մ աշխատում է բոլոր քաղաքացիների համար, կա՛մ չի աշխատում ընդհանրապես՝ ինչպես մենք որոշ երկրներում տեսնում ենք: Երբ օրենքի առջեւ բոլորը հավասար չեն, ուրեմն այդ օրենքը չկա, ուրեմն սկսում է գործել ջունգլիների իրավունքը: Սա նշանակում է, որ միջազգային իրավունքի տակ ռումբ է դրվում»: Եվ հավելեց՚ «Ուրեմն մենք հիմա ստանում ենք նոր գործիք եւ նոր հնարավորություն՝ պայքարելու ԼՂՀ միջազգային ճանաչման համար, որովհետեւ վճիռը՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է կայացվել, արդար է եւ համապատասխանում է մեր շահերին»: Վահան Հովհաննիսյանը նաեւ պարզաբանեց, թե նույն հարցով Հայաստանը չի կարող դիմել միջազգային դատարան. «Եթե զուգահեռ անցկացնենք՝ պետք է Ադրբեջանը դիմի, քանի որ Կոսովոյի հարցով Սերբիան էր դիմել: Իսկ Ադրբեջանը նման քայլի երբե՛ք չի գնա, որովհետեւ ԼՂՀ տարածքները վերադարձնելու ուրիշ ծրագիր ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել