Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻՆ ԹՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԻ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Հուլիս 24,2010 00:00

\"\"

«Ես ընդհանրապես չեմ կարեւորում այդ տեսակետը»,- երեկ «Փաստարկ» ակումբում այսպես է արձագանքել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը
«7օր»-ի խնդրանքին՝ անդրադառնալ «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի կապակցությամբ պիտի հարցաքննվեն «Հայաստանի Հանրապետության 2-րդ, ապա եւ՝ 3-րդ, ապա եւ՝ 1-ին նախագահները»: Լեւոն Զուրաբյանը հավելել է, թե մարտի 1-ի վերաբերյալ բոլոր բացահայտումներն արված են, փաստահավաք խումբն աշխատել է. «Արդեն ակնհայտ է բոլորի համար, որ դա հանցագործություն էր, որը գործված էր ռեժիմի կողմից։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ կասկածներ ունեն, գոնե այդ դեպքում կասեի՝ թող խորհրդակցի իր կուսակցության կողմից փաստահավաք խմբում ներկայացված փորձագետի հետ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասել է. «Հիմա այդ հարցաքննությունները ձեւական բան են, որովհետեւ որեւէ հարցաքննություն ոչ մի բան չի բացահայտի, քանի դեռ այս իշխանություններն են իշխանության գլուխ եւ ամեն ինչ անում են՝ քողարկելու համար ճշմարտությունը։ Բայց վստահ եղեք, որ երբ Հայաստանում լինի ժողովրդավարական իշխանություն, բոլորը կհարցաքննվեն՝ համապատասխան Հայաստանի օրենքների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել