Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ավարտված բաց մրցաշարում 9,0 հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ գրոսմայստերներ Պարլիգրասի (Ռումինիա), Վոլկովի (Ռուսաստան), Խոտենաշվիլու (Վրաստան), Կրիվորուչկոյի եւ Բորովիկովի (երկուսն էլ՝ Ուկրաինա) հետ միասին բաժանել է 1-6-րդ տեղերը:
Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն այս օրերին Իսպանիայի Բալագեր քաղաքում 15-րդ անգամ անցկացվող օփենում երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով կուբացի Քեսադայի եւ իտալացի Վոկատուրոյի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Օգոստոսի 3-16-ը Լեհաստանում անցկացվելու է շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ Անի Խանամիրյանը:
Այս տեղեկությունները հրապարակել է armchess.am-ը: