Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարությունից դժգոհ են մնացել

Հուլիս 23,2010 00:00

\"\"Վրաստանի մայրաքաղաքում անցկացված լողափնյա վոլեյբոլի Թբիլիսիի բաց առաջնությունում, որին մասնակցեց անդրկովկասյան երեք երկրների 18 թիմ, Հայաստանը ներկայացնում էին տղամարդկանց Հովհաննես Ասմարյան-Գրիգոր Համբարյան եւ Հովհաննես Մոսոյան-Ալեքսանդր Գրիգորյան զույգերը: Նրանցից առաջինը պայքարն ավարտել է 4-րդ, երկրորդը՝ 6-րդ տեղում:

Վերադառնալուց հետո Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Ասմարյանը «Sportinfo»-ին տեղեկացրել է, որ իրենք մեր տղաների ցուցադրած խաղով բավարարված են, սակայն դժգոհ են մրցավարությունից: «Եթե մրցավարներն ավելի անկողմնակալ լինեին, մեր զույգերը տեղ կգրավեին մրցանակակիրների շարքում»,- ասել է պարոն Ասմարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել