Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն Տարոսը՝ ազատ ոճայիններին:

Հուլիս 23,2010 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուդապեշտում ընթացող այս տարիքային խմբի (1990/1992թթ. ծնվածներ) աշխարհի առաջնության վերջին օրը իր հաշվարկում ոսկե մեդալ գրանցեց: 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը (Գյումրի), պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ Ավստրիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, իսկ եզրափակչում՝ ժամանակից շուտ հաղթելով հարավկորեացի Սե Յոլ Լինին, արժանիորեն բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան: Այսպիսով, դասական ոճի մեր ութ հոգուց բաղկացած ընտրանուց երկուսը նվաճեց մեկական ոսկի եւ բրոնզ:

Այսօր պայքարն սկսելու են մեր ազատ ոճայինները, որոնցից մրցագորգ մտնելու են Երվանդ Թադեւոսյանը՝ 50 կգ, Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 55 կգ, Սերգեյ Հովսեփյանը՝ 60 կգ, Դավիթ Խաչատրյանը՝ 66 կգ եւ Դավիթ Գեւորգյանը՝ 74 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել