Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայկական ֆիլմը՝ թուրքական դպրոցներում

Հուլիս 23,2010 00:00

News.am-ի մատուցմամբ, Ստամբուլի 9-րդ վարչական դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը՝ չեղյալ համարել հակահայկական «Սարը գելին. Հայկական հարցի ներքին կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Թուրքիայի դպրոցներում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի 9-րդ վարչական դատարանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից պատրաստված հակահայկական 6 մասից բաղկացած ֆիլմի ցուցադրությունը դպրոցներում պարտադրված գործընթաց չէ, եւ թույլատրել է ֆիլմի հետագա ցուցադրումը։ Հրանտ Դինքի հիմնադրամի դատապաշտպաններից Ֆեթհիյե Չեթինը առարկել է՝ ասելով, թե Ստամբուլի ազգային կրթության նահանգային վարչությունը ֆիլմը ուղարկել էր բոլոր դպրոցներ՝ հրահանգելով ցուցադրել այն բոլոր աշակերտներին։ Ֆեթհիյե Չեթինը նշել է, որ միակողմանի պնդումների հիման վրա նկարված ֆիլմի ցուցադրումը երեխաների մեջ ծնում է թշնամություն հայերի հանդեպ եւ փչացնում երեխաների մտավոր առողջ դատողությունը, նպաստում հոգեկան սխալ զարգացմանը: Ֆեթհիյե Չեթինը հիշեցրել է, թե ֆիլմում կան դրվագներ, որոնք դպրոցականների հոգեկան աշխարհի վրա բացասական ազդեցություն են թողնելու՝ նշելով ֆիլմում առկա դիակների, կտրված գլուխների տեսարանները, ինչպես նաեւ, իբր Հայաստանի դպրոցներում մի երդման արարողություն, որի ընթացքում հայ աշակերտները երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից։

Հրանտ Դինքի հիմնադրամը վճռական է եւ դատարանի որոշումը բողոքարկելու է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031