Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում է «Հայանտառը»

Հուլիս 23,2010 00:00

\"\"Հենվելով «Էկոլուր» հասարակական կազմակերպությունից ստացած հաղորդագրության վրա, տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը, անտառում օրեցօր նոր ճանապարհներ են բացվում, եւ առանց համարանիշների բեռնատարներն ավելի են խորանում անտառի սիրտը: Այս մասին «Էկոլուրին» ասել էր գրող Վահրամ Թաթիկյանը:

Արձագանքելով այս հրապարակմանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Պետրոսյանը պարզաբանում է, որ «Հայանտառի» տնօրենի այս տարվա մայիսի 14-ի թիվ 17 հրամանով «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղին 2010 թվականի համար, համաձայն անտառկառավարման պլանի, հատկացվել է ընդամենը 4374 խմ խնամքի եւ սանիտարական հատումների պլան, որից 678 խմ՝ շինափայտ եւ 3696 խմ՝ վառելափայտ: Խնամքի եւ սանիտարական հատման համար ընտրվել են 7 հատատեղեր, որոնցից 5-ի փայտանյութը անտառից դուրս է բերվում հրապարակման հեղինակի կողմից վկայակոչված տարածքի մոտակայքով անցնող միակ ճանապարհով: Հունիսի 14-ի դրությամբ նշված հատատեղերից մթերվել է ընդամենը 1991 խմ փայտանյութ: Նկատի ունենալով, որ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղը չունի սեփական բեռնատար ավտոմեքենաներ, փայտանյութի՝ անտառից դուրսբերումն ու մթերումը իրականացվել է եւ ներկայումս էլ իրականացվում է մասնավոր անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա՝ վերջիններիս բեռնատար ավտոմեքենաներով»:

«Էկոլուրի» տարածած լուսանկարում հստակ երեւում է, որ փայտանյութով բեռնված մեքենաները համարանիշ չունեն: Այս մասին «Հայանտառի» պատասխանում ոչինչ ասված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել