Հուլիսի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» Նոյեմբերյանի սպասարկման եւ վաճառքի սրահի տանիքում: Պատճառը էլեկտրական հոսանքի կարճ միացումն է եղել: Շատ արագ դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի հրշեջ ջոկատը եւ հակահրդեհային միջոցառումներ ձեռնարկել: «ԱրմենՏելի» աշխատակցի վկայությամբ, կարճ միացումից տուժել են սրահի համակարգիչները, չնայած ապահովված են հոսանքի լարման կարգավորման սարքավորումներով: Դեպքից հետո Նոյեմբերյանում անջատվել է «ԱրմենՏելի» մատուցած ինտերնետ կապը, մոտ մեկ ժամ էլ՝ 18.30-19.30-ը՝ էլեկտրական հոսանքը: