Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 16-ամյա դպրոցական Սմբատ Պետրոսյանի ձեռքին հավաքվել է 4 կգ ընդհանուր քաշով շուրջ 20 հազար մեղու: Ձեռքին շաքարավազ քսելով՝ Սմբատը կարողանում է իրեն ենթարկել մեղվափեթակից հեռացող մեղվին եւ նրա հետեւից գնացողներին: Այս կերպ նա հիմնում է նոր մեղվաընտանիք: Տղայի հայրը՝ մանկավարժ Եղիշե Պետրոսյանն ասում է, որ երեխան փոքր հասակից է հրապուրվել մեղուներով եւ արդեն 5 տարի լրջորեն զբաղվում է մեղվաբուծությամբ: