Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ

Հուլիս 23,2010 00:00

«Եթե ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը հայկական սրբազան հողի վրա կարող են միասին ապրել, ապա մենք՝ Ադրբեջանի վտարանդի քաղաքացիներս, առաջին հերթին պետք է վերադառնանք մեզնից բռնազավթած տները, նախքան ադրբեջանցիները կխոսեն իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին»,- փախստականների վերադարձին առնչվող Սարկոզի-Օբամա-Մեդվեդեւ եռակողմ հայտարարությունից ոգեշնչված՝ հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը: Թե որքանով են իրատեսական փախստականների վերադարձի անվտանգության միջազգային երաշխիքները, պարոն Այվազյանն ասաց. «Այնքանով, որքանով ԼՂՀ խաղաղ կարգավորման հարցը կամ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում»:

Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն էլ ասաց, թե Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մոտ կես միլիոն հայերի են տարհանել իրենց մշտական բնակության վայրերից, նրանցից միայն 408 հազարը Հայաստան է բռնագաղթել. «Ադրբեջանահայերը օր առաջ ուզում են վերադառնալ իրենց տները»: Պարոն Եգանյանը նշեց, որ մինչեւ հիմա փախստական 900 ընտանիք է ապահովվել բնակարանով, բայց դեռ 1100 ընտանիք էլ բնակարանային խնդիր ունի: Նրա խոսքով, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է $45 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել