Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ, ԲԱՅՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Հուլիս 23,2010 00:00

\"\"Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում խոսեց ղարաբաղյան խնդրի մասին: «2010թ. հունվարին Սոչիում ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին՝ շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ: Նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր եւ վայելում է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, ինչի վկայությունն է Ալմաթիի հայտարարությունը,- մասնավորապես, նշեց նախարարը,- 2010թ. փետրվար-հունիս ամիսներին կայացել են բազմաթիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով, քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ՝ մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Այս բանակցությունների արդյունքում մշակվել է մադրիդյան փաստաթղթի վերջնական տարբերակը, որը ներկայացվել է հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, եւ համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա: Այսօր ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարեւորությունը: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում վեց հանդիպում է կայացել Ռուսաստանի բարձր նախաձեռնությամբ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին մասնակցում այդ հանդիպումներին, եթե դրանք իրենց համար կարեւորություն չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել