Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԼԱՏԻՆԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԻ

Հուլիս 23,2010 00:00

\"\"

ICON ընկերության այս գովազդը, որը տեղադրված է Երեւանի կենտրոնական փողոցներում՝ առիթ էր դարձել, որ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Էդգար Առաքելյանը նամակով դիմի այդ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանին. «Գիտեմ, որ շատ հայրենասեր մարդ եք։ Եկել եք Հայաստան, հիմնել եք ընկերություն, զբաղվում եք բիզնեսով։ Սակայն այն, ինչ տեսնում ենք ստորեւ ներկայացված լուսանկարում՝ պարզապես անընդունելի է։ Հայերենը չի՛ կարելի գրել լատինատառ»: Տեղեկացնենք, որ այս խումբն իր առջեւ խնդիր է դրել արծարծել, մասնավորապես, բջջային հեռախոսներում հայերենի ներդրման պահանջը՝ ներառյալ հայկական ինտերնետային կայքերը կարդալու ու կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը, հայալեզու գրքերի պատշաճ թվայնացման ու համաշխարհային գիտական ու գեղարվեստական գրականությունը հայերեն թարգմանելու լայնածավալ ծրագրերը, հայկական էլեկտրոնային եւ առցանց հանրագիտարանների, բառարանների, թարգմանիչների, սրբագրիչների
ստեղծումը եւ զարգացումը եւ այլն:
Քասարջյանի պատասխանը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել