Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» «ՊԱՐՏԻԶԱՆԻ» ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ

Հուլիս 22,2010 00:00

\"\"Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Պարտիզան» հանդիպման նախօրեին բելգրադցիների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոեւիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում իրենք իրենց լավ են զգում: Ստանոեւիչի խոսքերով՝ առաջին խաղում «Պարտիզանը» կարող էր շատ ավելի գոլեր խփել, սակայն հույս ունի դրանց բացը լրացնել այս անգամ, մանավանդ որ՝ պատրաստվում է ցուցադրել իր հարձակվողական ֆուտբոլը, ինչպես եւ Բելգրադում: «Մեր սկաուտների խումբը ուսումնասիրել էր «Փյունիկին»: Այնպես որ, մրցակիցն այդ առումով որեւէ անակնկալ մեզ չմատուցեց առաջին հանդիպման ընթացքում: Բելգրադում խաղացել ենք մեր խաղը եւ Երեւանում չենք պատրաստվում փոխել մեր ոճը»,- ասաց Ստանոեւիչը:
Ըստ սերբ մասնագետի, 3:1 հաշվի առավելությունը դեռ ոչ մի երաշխիք չի տալիս իրենց՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հարցում, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ուստի Ստանոեւիչը հրաժարվեց խոսել «Պարտիզանի» հետագա պլանների մասին՝ կենտրոնանալով միայն «Փյունիկի» հետ առաջիկա հանդիպման վրա: Սերբ մասնագետը հույս հայտնեց նաեւ, որ հիանալի խոտածածկ ունեցող Հանրապետական մարզադաշտի տրիբունաները լեցուն կլինեն ու ջերմ: Եվ ֆուտբոլասերներն էլ գեղեցիկ ֆուտբոլ կդիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել