Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կանցլեր Անգելա Մերկելն օրերս այցելել է Բեռլինից 32 կմ արեւելք գտնվող Կինբաում քաղաքի գլխավոր մարզական ճամբար, որտեղ կարեւորագույն մեկնարկներին նախապատրաստվում են Գերմանիայի սպորտային աստղերը: Իր բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաքները կազմակերպելիս հաճախ այս մարզաբազայի ծառայություններից օգտվում է նաեւ «Sauerland Events» պրոումոթերական ընկերությունը: Մերկելն այստեղ հանդիպել է «Արքա Արթուրին» եւ նրա մարզիչ Ուլի Վեգներին:
Հանդիպումից հետո Աբրահամը լրատվամիջոցներին ասել է. «Ինձ համար մեծ պատիվ էր տիկին Մերկելի հետ հանդիպելը: Ես նրան որպես հուշանվեր տվեցի բռնցքամարտի մեկ զույգ փոքրիկ ձեռնոց, որոնք կանցլերը խոստացավ դնել իր օֆիսում: Հուսով եմ, որ այդ ձեռնոցները տիկին Մերկելին հաջողություն կբերեն»: