Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՆ ԳՈՒՅՔ ՉԷ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ

Հուլիս 22,2010 00:00

\"\"ՀՀ եւ ԼՂ նախագահների աջակցությամբ ղարաբաղյան թեմայով լիամետրաժ ֆիլմ նկարող ոչ հայ ռեժիսորը վերջին 10 տարում չի էլ եղել Հայաստանում ու Ղարաբաղում:

Կինոյի հետ ամենաչնչին առնչություն ունեցող մարդիկ գիտակցում են, որ այն, այսպես ասած, «օդից ընկած ինդուստրիա է», ամենահանրամատչելի արվեստը, որը կարող է գրագետ աշխատանքի դեպքում լուրջ գումար բերել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ կինոյի մարդկանց, կան արտադրական անսահմանափակ հնարավորություններ, Հայաստանում, օրինակ, մեկ օրում կարող ես նկարել տարվա բոլոր եղանակները: Բայց, ցավոք, աշխարհը մի ուղղությամբ է շարժվում, Հայաստանը՝ մեկ այլ: Արդեն 20 տարի է՝ նկարահանվում է կինո, որը «դրսին», մեղմ ասած, չի հետաքրքրում, իսկ կինոպրոկատ չունեցող եւ 1,5 կինոդահլիճ ունեցող Հայաստանում ամենաբյուրեղյա երազանքն ունենալու դեպքում էլ ծախսը չես հանի: Նկարվում են թույլ սցենարներով ֆիլմեր, մեկ-երկու հայաստանյան պրեմիերայից հետո դրանց առաքելությունն ավարտված է, այդ ֆիլմերը անգամ ռեժիսորին պետք չեն: Կինոյի պատասխանատուներն ու մշակույթի նախարարությունը գիտակցում են, որ օր առաջ անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, համապատասխան օրենք, այլ հարց է, որ դա ձեռնտու չէ իրենց, կկանխի գումարներ լվանալը, «ատկատը», «վերեւի» ազդեցությունները: Օրինակ, երիտասարդներին, որոնք միջազգային ժյուրիի առաջ կարողացել են պաշտպանել իրենց կինոնախագծերը, հայաստանյան կողմից գրոշաչափ գումարներ են տրվել, իսկ ռեժիսոր Սուրեն Բաբայանին, որը նախարարի ամուսնու ընկերն է (համենայնդեպս, միասին են «Դիմակ» սրճարանում նստում)՝ 180 մլն:
Թեման տարողունակ է, դեռ կանդրադառնանք: Խոսենք թարմ օրինակով: Հիմա էլ «վերեւների» ֆավորիտ Միքայել Պողոսյանն է ֆիլմ նկարում, այն դեպքում, երբ մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովի անդամ է: Ստացվում է՝ ինքն իր օգտին է քվեարկում: Հարցազրույցներում Պողոսյանն ասում է՝ համամարդկային թեմայով է նկարում, սցենարին ծանոթ մարդիկ, որոնց անունները չենք հրապարակում, ասում են՝ էստեղից-էնտեղից «թխված», կցած-կցմցած մի բան է, որտեղ տեղ են գտել, օրինակ, Նիկուլինի պատմությունը հայրենական պատերազմի տարիների մի դրվագից՝ ռուս եւ գերմանացի հետախույզների մասին, Ապարանի գյուղերում կատարված մի դեպք՝ ցուլ մորթելու մասին եւ այլն: Մի դրվագ էլ կա, հայերը ծառ են տնկում ադրբեջանցու հոր գերեզմանին…
Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց, որ կինոկենտրոնը 19 մլն դրամ է տրամադրել «Կեչի» պայմանական անունով այդ ֆիլմին, գումարն էլ դեռ փոխանցման փուլում է, իսկ ֆիլմի ողջ բյուջեն մոտ $500000 է: «Առավոտի» տեղեկություններով, եւս $75000 Միքայել Պողոսյանի խնդրանքով կառավարությունը կինոկենտրոնի միջոցով կհատկացնի իր ֆիլմին, որի ստեղծմանն աջակցում են ՀՀ, ԼՂ նախագահները, ՀՀ ոստիկանապետը, պաշտպանության նախարարը: Նույնիսկ Պարգեւ սրբազանն է նկարվել ֆիլմում: Ռուսալեզու թերթերից մեկին տված հարցազրույցում Մ. Պողոսյանն ասել է, թե ղարաբաղյան թեման իրեն վաղուց է հետաքրքրել, ինքը մի 4 էջանոց պատվածք է գրել, հետո այն ցույց տվել համահեղինակ եւ պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանին (ռեժիսոր Մարատ Վարժապետյանի մոսկվաբնակ դստերը), ով այն վերածել է լիարժեք սցենարի: Հայ-ռուսական նախագիծն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ «Time pruducion»-ի հետ համատեղ: Նկարահանումները արվում են Արցախում, Վայքում եւ Երեւանում: Սկզբում սցենարը Պողոսյանը ցույց է տվել ճանաչված կինոռեժիսոր, «շ ՏրՑՈ՚րՖ», «ԺՏՎՏՉՏռ» ֆիլմերի հեղինակ Կարեն Հովհաննիսյանին, նա պատճառաբանելով իր զբաղվածությունը, առաջարկել է, որ ֆիլմը նկարի իր երկրորդ ռեժիսորը՝ Նատալյա Բելյաուսկենեն: Վերջինս 10 տարի առաջ է եղել Հայաստանում, եւ արդյո՞ք կոմպետենտ է ղարաբաղյան թեմայով լիամետրաժ ֆիլմ նկարելու: Պարզից էլ պարզ է, որ սա նրա համար լաբորատորիա է, փող սարքելու միջոց: Բայց ինչո՞ւ հենց հայկական կինոյի համար նախատեսված փշրանքների հաշվին եւ ինչո՞ւ հենց ղարաբաղյան թեմայով: Ղարաբաղն ու ղարաբաղյան թեման, մեր կինոն գույք չեն պարտքի դիմաց… Եթե հանկարծ վաղը մի բան այնպես չստացվի, պիտի արդարանան, թե ռեժիսորը հայ չէր, մենք մեղավոր չենք: Ի վերջո, հետաքրքիր է՝ այդ ֆիլմի գումարն ո՞ւմ են տալու՝ սցենարի հեղինակի՞ն, ռեժիսորի՞ն, պրոդյուսերական ընկերությա՞նը, որոնց չեն ճանաչում, թե՞ Միքայել Պողոսյանին, որը, ինչպես նշել ենք, հանձնաժողովի անդամ է: «Առավոտը» կապվեց Մ. Պողոսյանի հետ: Նա պատճառաբանեց, որ չի կարող հեռախոսով հարցերի պատասխանել, որովհետեւ այս պահին նկարահանման մեջ է, իսկ աշխատանքներից շատ գոհ է: «Պայմանական է ամեն ինչ, անգամ անունը, որովհետեւ օրեցօր ամեն ինչ փոխվում է»,- ընդամենն ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031