Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ Տաթեւի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում, տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել են բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը եւ կավե կժերը:
17-րդ դարի այս ձիթհանը միայն պատմական կարեւոր հուշարձան չէ: Վերականգնման աշխատանքներից հետո այն համալիր այցելող զբոսաշրջիկներին կներկայացնի Տաթեւի տարածաշրջանի հնադարյան մշակույթի եւ խոհարարության ավանդույթներից մեկը: