Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Հուլիս 22,2010 00:00

Համակարգչային ավազակները՝ հակերները, կոտրել են ադրբեջանական www.day.az ինտերնետային կայքի լրագրող, մշտապես հակահայկական հոդվածներ գրող Վուգար Սեյիդովի վեբ-կայքը (seidovv.livejournal.com), նրա էլեկտրոնային նամակագրությունը բացել, իսկ Վուգարի փոխարեն տեղում ոչխարի նկար դրել: Այդ նամակագրությունից շատ հետաքրքիր բաներ են պարզվում ադրբեջանցի լրագրողի համոզմունքների մասին: Օրինակ, Ֆարհադ Ալիեւին ուղարկած էլեկտրոնային նամակում Սեյիդովն անկեղծ զարմանում է, թե ինչպես է հայերին միշտ հաջողվում լավ հարաբերություններ պահպանել Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ եվրոպական երկրների հետ: «Նրանցից դա պետք է սովորել»՝ մեր դիվանագիտությանը նախանձում է ադրբեջանցի լրագրողը:
2007թ. սեպտեմբերի 13-ին Համիդ Համիդովին ուղարկած նամակում Սեյիդովը Իլհամ Ալիեւի մասին գրում է. «Նախագահը թքած ունի մեր ճանապարհների վրա: Եթե նա երկու տարի առաջ Ազիզբեկովի «կռուգի մոտ» խցանման մեջ չընկներ, այդպես էլ չէր մտածի ճանապարհներին կամուրջներ կառուցելու մասին»: Ադրբեջանցի մեկ այլ լրագրող՝ Ռիզվան Հուսեյնովը, Վուգար Սեյիդովին ուղարկած նամակում, որի պատճենն ուղարկել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին, պատմում է բանակից վերադարձած իր ազգականի մասին, ով անմարդկային վերաբերմունքի համար կամենում էր գնդակահարել հրամանատարներին: «Թող այդ շտաբային «չմո» Սաֆար Աբիեւը (Ադրբեջանի պաշտպանության նախարարը- խմբ.) նախագահին հրաժարականի դիմում գրի, ամբողջ բանակը քայքայել ու ծախել է», եզրափակում է լրագրող Ռիզվան Հուսեյնովը: www.day.az կայքում դեռեւս մեկնաբանություն չկա այս առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել