Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանները հատվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասի մոտ: Այստեղ վրաց սահմանապահները մի շաբաթ առաջ ինքնաձիգի բազմաթիվ կրակոցներով սպանել են 6 մետրանոց օձ եւ այն կախել հայ-վրացական սահմանագծի երկաթաձողի վրա: Սպանված վիշապին բջջային հեռախոսով լուսանկարել են սահմանապահ զինվորականները: Անցած 6 ամսում Տավուշում օձի խայթոցի 4 դեպք է գրանցվել: Բարեբախտաբար՝ մահվան դեպքեր չկան: