Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԵՐԻՆ ՃԻ՛ՇՏ ԿԵՐԱԿՐԵՔ

Հուլիս 22,2010 00:00

Աֆրիկյան ժանտախտի 40 նոր դեպք է գրանցվել Կոտայքի մարզում, իսկ Շիրակում՝ 1 դեպք: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա վստահեցմամբ՝ նոր գլուխ բարձրացրած հիվանդության պատճառները 2-ն են՝ «Կամ խոզերի մեջ վիրուսը եղել է, կամ էլ Վրաստանից վարակը նորից ներթափանցել է Հայաստան»:
Ըստ պարոն Բաղիյանի, հունիսին հիվանդությունը բռնկումներ է տվել Երեւանում, Արագածոտնի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում: Այս վայրերում հիվանդությունը համաճարակային բնույթ չի կրել, ընդամենը 1-2 դեպք է գրանցվել:
«panorama.am»-ի փոխանցմամբ՝ վարակի տարածման պատճառը եղել է կենդանիներին ոչ ճիշտ խնամելն ու կերակրելը: Բաղիյանի խոսքերով՝ հիվանդությունը կարող է տարածվել օդի, ջրի, կերի եւ շփման միջոցով, սակայն հիվանդության տարածման պատճառը Տավուշի մարզից այլ մարզեր՝ եղել է կենդանիներին ոչ ճիշտ կեր տալը. «Ես կոչ եմ անում մեր բնակչությանը, որպեսզի ձեռնպահ մնան խոզերին կենդանական կերերի մնացորդներով կերակրելուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել