Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ

Հուլիս 22,2010 00:00

Հայկական կայքերն ու գործակալությունները, հենվելով թուրքական աղբյուրների տարածած տեղեկությունների վրա, հաղորդում են, որ Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող թուրքերի: Օրինակ, ըստ  «Ջիհան» գործակալության, 61-ամյա Ա. Ի.-ին եւ 36-ամյա Ա. Ի.-ին ձերբակալել են Սաքարիայի Սողութլու շրջանում՝ հայկական եւ հունական գերեզմանատանը փորելու պահին։ Առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում պղծում են քրիստոնեական եւ մասնավորաբար հայկական գերեզմանները։ Գերեզմաններ պղծողների տեսել են նաեւ Մալաթիայի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում:
Որոշ գերեզմանատների տնօրեններ ահազանգել են, որ գերեզմանատնով մեկ թունելներ են փորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել