Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Հուլիս 22,2010 00:00

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատեցին խաղաղ համաձայնության հասնելու գործում կողմերին իրենց աջակցությունը, միաժամանակ նշեցին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորելու գլխավոր պատասխանատվությունն ընկնում է հայ եւ ադրբեջանցի առաջնորդների վրա»: Մեր հարցին՝ ինչո՞ւ է հատկապես այս ձեւակերպումը տեղ գտել համանախագահողների վերջին հայտարարության մեջ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասել է. «Հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարության մեջ ինքս եւս հատկապես կառանձնացնեի այդ դրույթը: Հայ եւ ադրբեջանցի առաջնորդների անվան տակ առաջին հերթին հասկանում ենք Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Բնական է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում իր գործուն դերը պետք է ունենա Արցախը: Իհարկե, առաջին անգամ չէ, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները խոսում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում Արցախի վճռական դերի մասին, սակայն Ալմաթիում կայացած հանդիպումների համատեքստում, հայտարարության մեջ այս դրույթի ամրագրումը շատ կարեւոր եմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել