Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՆ ՄԵՐԿ Է

Հուլիս 22,2010 00:00

«Կարեւոր շրջանի ամփոփում». այսպես է բնութագրել Ալմաթիի հայտարարությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ «Երեք կարեւոր սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման բացառում, նախ հրապարակվեցին Ակվիլայում ու Աթենքում, ապա, Ռուսաստանի միջնորդությամբ, հստակեցվեցին Սոչիում ու Սանկտ Պետերբուրգում: Վերջում Մինսկի խմբի համանախագահող երկրները նշված սկզբունքներն ամրագրեցին Ալմաթիի հայտարարությամբ: Սա այն է, ինչից վախենում էր Ադրբեջանը: Եվ բաղադրիչներից որեւէ մեկն առանձնացնելու այդ երկրի փորձերը կհեռացնեն խնդրի լուծումը: Ժամանակն աշխատում է հայկական կողմի օգտին»: Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի որոշ դրվագների՝ պատգամավորն ասել է. «Սա հենց այն պարտվողական դիրքորոշումն է, որը ժամանակին իրեն բերեց իշխանափոխության: Եվ ի՞նչն է հետաքրքիր, որ պարոն Տեր-Պետրոսյանն իր այս տեսակետի մեջ ունի ընկերներ, սակայն այդ ընկերները բավականին սակավ են՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Մնացած բոլոր առաջադեմ մարդկությունը հակառակ տեսակետին է»: Ըստ պատգամավորի, այս կարգի մտքերը վկայում են, որ «արքան մերկ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել