Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

Հուլիս 22,2010 00:00

«Պատերազմն անխուսափելի է, որովհետեւ թուրք ազգի առաքելությունը հայ ազգին ոչնչացնելն է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: «Անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի, միեւնույն է՝ Ադրբեջանը պատերազմ սկսելու է: Ներկայում ամեն ինչ արվում է Հայաստանին թուլացնելու եւ ստիպելու զիջումների գնալ պատերազմով, թե առանց պատերազմի»,- համոզված է բանախոսը: Արկադի Կարապետյանն անբավարար է գնահատել մեր բանակի մարտունակությունը՝ հաշվի առնելով նրա պոտենցիալը: Բայց մյուս կողմից՝ բավարար է գնահատել՝ համեմատած Ադրբեջանի բանակի հետ: «Անվտանգությունը միայն կախված չէ բանակի ու տանկերի քանակից: Եթե չկա գաղափար, եթե զինվորը պատրաստ չէ իր կյանքը զոհել, ապա հաղթանակներ չեն կարող լինել»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել