Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՆԴԱՏԸ

Հուլիս 22,2010 00:00

\"\"«Միջնորդ երկրներն ընդամենը միջնորդական առաքելություն պետք է իրականացնեն, նրանք միջնորդ են, հարց լուծող չեն: Իրենք խոսքը տանող-բերող են, պետք է միջնորդեն, որ հակամարտող կողմերը՝ հայկական կողմը եւ ադրբեջանական կողմը, որոշում կայացնեն»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ մամուլի ասուլիսում մանրամասնել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը՝ նկատելով, որ վերջին ժամանակահատվածում եռանախագահող երկրները ակտիվ հայտարարություններ անելով եւ ցանկություն արտահայտելով՝ մի փոքր գերազանցում են իրենց լիազորությունները եւ մանդատը: Ըստ բանախոսի՝ քանի դեռ Հայաստանին կոնկրետ լուծումներ չեն առաջարկվել, մենք չպետք է գնանք զիջումների, քանի որ դա ոչ թե կմոտեցնի խաղաղությունը, այլ կմեծացնի պատերազմի հավանականությունը: «Ազատագրված տարածքների հանձնումը կբերի Հայաստանի տկարացմանը, եթե չասենք՝ կործանմանը»,- չհամաձայնելով ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահի արտահայտած տեսակետին՝ ասել է Պապյանը: Նա չի ժխտել, որ ԼՂՀ հիմնախնդրի չլուծված լինելը բացասական ազդեցություն ունի Հայաստանի համար. «Սակայն սա ավելի լավ վիճակ է, քան զիջումների գնալը: Զիջումների գնալով՝ պատերազմի վտանգն ավելի կմեծացնենք, քանի որ գայթակղությունների կտանենք Ադրբեջանին, մեր պաշտպանական դիրքերը կթուլանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել