Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

Հուլիս 22,2010 00:00

«Իշխանություններն ավելի լուրջ գործերով են զբաղվում, եւպետք չէ իրենց խմորումներում իշխանությանը մեղադրել: ՀՀՇ-ում այնքան խնդիրներ կան, որ պետք էլ չէ, որ այդ հարցերին որեւէ մեկը միջամտի, դրանք առանց այդ էլ իրենց բնական ճանապարհով ընթանում են: Հակառակը, իշխանությունների ցանկությունն այն է, որ քաղաքական դաշտում առողջ ուժեր, առողջ ընդդիմություն գործի, քանի որ առողջ, կառուցողական ուժերի միջոցով ավելի արդյունավետ աշխատանք կիրականացվի»,- անդրադառնալով ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները փորձել են իրենց կուսակցությունում խնդիրներ ստեղծել՝ «Panorama»-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել