ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սեւանում «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով
Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին՝ ըստ tert.am-ի, ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները մի գործելաոճ են որդեգրել եւ ասում են այն, ինչ մտքներով անցնում է՝ խեղաթյուրելով իրականությունը. «Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ պետք է կամք ցուցաբերի եւ վավերացնի արձանագրությունները, բայց թուրքերը չեն հասկանում եւ մեզ են կոչ անում կամք դրսեւորել»: Ըստ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը երբեք բարեկամական մեկնած ձեռքը չի անտեսում, «բայց երբ որ այդ ձեռքն իրականության մեջ չկա,
այլ միայն ներկայացվում է այդպիսին, մենք դա չենք նկատում»: