Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ մասնակցության հայտ ներկայացրած 65 երկրի շուրջ 250 մասնակիցների մեջ են նաեւ մեր հանրապետության հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները: Հայաստանի երկու ընտրանիներն էլ մրցավայր մեկնել են ամբողջական կազմերով եւ մեդալների համար պայքարելու են բոլոր քաշային կարգերում:
Երեկ երեկոյան առաջինը մրցագորգ մտան հունահռոմեական ոճայինները: Մեր տղաներից պայքարի մեջ ներգրավվեցին Աշոտ Խաչատրյանը՝ 50 կգ քաշային կարգ, Ալեքսան Միքայելյանը՝ 60 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 74 կգ եւ Էդուարդ Սողոմոնյանը՝ 96 կգ: Թե նրանցից ով ի՞նչ տեղ գրավեց, հայտնի էր դառնալու գիշերը: