Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների թվաքանակը մեծացավ եւս երկուսով: ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն օրերս մասնակցության երկու քարտ է տվել մեր երկու լողորդների: Անահիտ Բարսեղյանը հանդես կգա թիկնալողում (50 եւ 100 մետր մրցատարածություններ), իսկ Սերգեյ Պավնեեւը՝ ազատ ոճում (նույնպես 50 եւ 100 մետր):
ՀԱՕԿ-ի կայքը չի բացառում, որ մինչեւ Խաղերի մեկնարկը՝ Հայաստանի հավաքականի թվաքանակը կարող է էլի մեծանալ: