Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարչինյանն ուզում է Ֆեռնանդո Մոնտիելին

Հուլիս 21,2010 00:00

\"\"Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որ մայիսի վերջին նվաճել է նաեւ IBO-ի գոտին, սակայն այլ քաշային կարգում՝ հաղթելով Էրիկ Բարսելոնային, լրատվամիջոցներին հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել թեթեւագույն քաշում WBC/WBO գոտիների տիրակալ Ֆեռնանդո Մոնտիելի հետ:

«Նոնիտո Դոներն այլեւս երբեք ինձ հետ չի մենամարտի: Նա պայմանագիրը ստորագրելու համար վեց շաբաթ ուներ: Սակայն հրաժարվեց: Նրա հետ մարտն ինձ այլեւս չի հետաքրքրում: Հիմա ես կենտրոնացած եմ Ֆեռնանդո Մոնտիելի հետ հնարավոր մենամարտի վրա: Ֆեռնանդոն ցանկանում է, որպեսզի իրեն ճանաչեն որպես մեքսիկացի մեծագույն բռնցքամարտիկ: Եթե դա, իրոք, այդպես է, ապա ինչո՞ւ չի ցանկանա հանդիպել ինձ հետ: Նրա եղբայրը՝ Ալեղանդրոն, 2003 թվականին կանգնել է իմ դեմ: Այն ժամանակ ես ընդամենը 17 մարտ ունեի անցկացրած, իսկ նա՝ 48, որից միայն հինգում էր զիջել: Ես Ալեղանդրոյին հաղթեցի բոլոր 10 ռաունդներում: Իսկ հիմա Ֆեռնանդոն եղբոր համար վրեժխնդիր լինելու հիանալի հնարավորություն ունի: Վստահ եմ, որ Ֆեռնանդոյին էլ կհաղթեմ»,- ասել է Վիկը «Fightnews»-ին:

Մեր ունեցած տեղեկություններով, եթե այդ մարտը կայանա, դա կլինի նոյեմբերին: Իսկ մինչ այդ, Վիկը կարող է մեկ միջանկյալ մարտ անցկացել արդեն սեպտեմբերին: Իսկ թե ո՞վ կլինի մրցակիցը, առայժմ հայտնի չէ: Մի բան էլ: Չնայած Դարչինյանը հայտարարել է, թե Դոների հետ նրա երկրորդ հանդիպումն այլեւս իրեն չի հետաքրքրում, այդուհանդերձ, այդ, այնպես էլ գանացի Ջոզեֆ Ագբեկոյի հետ ռեւանշ մրցամարտերը, կարծում ենք, դեռ օրակարգում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել