Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵԲ-ԴԻԶԱՅՆՈՎ ՀԵՏ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ

Հուլիս 21,2010 00:00

Արդեն 6-րդ տարին է, ինչ ԱՊՀ երկրների միջեւ անց են կացվում Դելփյան խաղեր։ Այս խաղերը միջազգային Դելփյան խաղերի մի մասն են։ Ի թիվս այլ ժանրերի եւ ուղղությունների, հայտարարված էր նաեւ վեբ-դիզայնի մրցույթ, որտեղ իր աշխատանքն էր ներկայացրել «Առավոտ» օրաթերթի աշխատակից Մեսրոպ Մինասյանը։

Նա արժանացավ 2-րդ մրցանակի՝ ստանալով արծաթե մեդալ։ Մրցույթում առաջին տեղ էր զբաղեցրել Բելառուսի ներկայացուցիչը։

Ըստ Մեսրոպ Մինասյանի՝ մրցանակային տեղերը բաշխելու համար ժյուրին երկար է քննարկել. «Բելառուսի ներկայացուցչի վեբ-էջն իրենից ներկայացնում էր ֆլեշ անիմացիոն սայթ։ Նա դրել էր ԱՊՀ 12 երկրների դրոշները, սակայն ինֆորմացիա որպես այդպիսին չէր տեղադրել։ Բացի ինձնից, այս մրցույթում իրենց աշխատանքները ներկայացրածները նկարիչներ էին եւ նրանց աշխատանքները շատ գեղեցիկ էին, սակայն որպես վեբ-սայթ հիմնականում աշխատող չէին, դրանց մեջ ավելի լավ կլիներ, որ լինեին մեդիա ֆայլեր։ Երրորդ տեղ զբաղեցնողը Ռուսաստանի Դաշնությունից էր, նրա աշխատանքն էլ հետաքրքիր էր նրանով, որ մինիմալիզմի էր հասցված ամեն ինչ, սայթում տեղադրել էր թղթիկներ, որոնց վրա պատերազմական երգերի բառեր էին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել