Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐՑԱԽԸ ԼՈՒՍԱԲԱՑՈՎ ԼԻՆԻ»

Հուլիս 21,2010 00:00

Երեկ «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահի պատերը զարդարված էին 24-ամյա Անահիտ Հայրապետյանի լուսանկարներով: Նրա առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացվեց Արցախի բնությունն ու եկեղեցիները պատկերող շուրջ 20 լուսանկար:

Մեզ հետ զրույցում Անահիտը պատմեց. «Նկարների մի մասը լուսաբացին, մյուս մասը՝ մայրամուտին են արված: Իմ երազանքն ու ցանկությունն է, որ Արցախը միշտ լուսաբացով լինի ու քաղաքական առումով երբեք մայրամուտ չտեսնի»: Լուսանկարչի խոսքով, վերջին շրջանում ղարաբաղյան հարցը հայ եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, եւ պատահական չէ, որ հենց այս օրերին ինքը նախաձեռնեց արցախյան թեմայով ցուցահանդես. «Այս ցուցահանդեսին մի խումբ երեխաներ էին եկել ու ինձ հարցնում էին՝ Իտալիայո՞ւմ եք ֆիքսել այս պատկերները՝ Արցախը Իտալիայի հետ էին համեմատում: Արցախի գանձերը պետք է ցուցադրենք ու ներկայացնենք միջազգային հանրությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել