Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալֆայանների հավաքածուն

Հուլիս 21,2010 00:00

Վերջերս Սալոնիկի բյուզանդական մշակույթի թանգարանում բացվել է Կալֆայան ընտանիքին պատկանող հայկական արվեստի բացառիկ հավաքածուի ցուցահանդեսը, տեղեկանում ենք թանգարանից ստացված հաղորդագրությունից: Կալֆայան, ավելի վաղ Ղազարյան ազգանունը կրող ընտանիքը արմատներով Կապադովկիայից է, Սալոնիկում հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել սոցիալական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում՝ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած: 1970թ.-ից Կալֆայանները սկսել են ավելի ինտենսիվ արվեստի գործեր հավաքել, ավանդույթն այսօր շարունակում են Ռուբեն, Արսեն եւ Վերոնիկա Կալֆայանները: Հավաքածուի մեջ կան բացառիկ ձեռագրեր, ասեղնագործություն, կերամիկա, դեկորատիվ առարկաներ, ինչպես նաեւ եկեղեցական կյանքին բնորոշ պարագաներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել