Վերջերս Երեւանում էր ՌԴ վաստակավոր արտիստ, 2004թ.-ից Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Դիրիժորի այցը արվեստագետների շրջանում հատկապես հետաքրքիր է դառնում այն պատճառով, որ թափուր է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ոչ հաճախ Հայաստան այցելող դիրիժորի ներկայությունը հայրենիքում, հավանաբար, պայմանավորված է նրան Կամերային նվագախմբում տեսնելու՝ որոշակի շրջանակների շահագրգռությամբ: Քանի որ նվագախումբը ղեկավարվելու է գեղարվեստական խորհրդի կողմից, ապա պետք է ենթադրել, որ Օրբելյանը կարող է լինել այդ խորհրդի նախագահը կամ էլ գեղարվեստական խորհրդատուն, այսինքն՝ հերթական անգամ հնարավոր է ունենանք «հյուրախաղորդ» ղեկավար: