Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գայլերը էլի էին եկել

Հուլիս 21,2010 00:00

\"\"Հուլիսի լույս 19-ի գիշերը Լոռու մարզի Դարպաս գյուղում երկու գայլեր են երեւացել, որոնք չեն հասցրել վնաս պատճառել՝ գյուղացիների բարձրացրած աղմուկի արդյունքում: Գիշատիչները հեռացել են: Դարպասի բնակիչները վստահ են, որ այս զույգը 20 օր առաջ իրենց «այցի եկած» եւ հեռացած գայլերն են: Նաեւ վստահ են, որ այս նույն գայլերն են երկու ամիս առաջ գյուղում մի ավանակ կերել եւ այս գարնանը մի քանի այլ գայլերի հետ գյուղում մի քանի հորթ էին հոշոտել:

«Որսորդմիության» անդամները եղել են Դարպասում եւ հարակից տարածքներում: Գայլերին առայժմ չեն հանդիպել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել