Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ՎԱՆԳԱ Ս. ՎԱՐՍԻԿ

Հուլիս 21,2010 00:00

   \"\" Մարդկությունը բազում դարերի պատմություն ունի: Այդ ճանապարհին եղել են մարդիկ, որոնց Աստված է օգտագործել: Նրանք օգնում են մարդկանց դուրս գալ հոգեւոր ճգնաժամից, բժշկում հիվանդներին եւ առաջնորդում սուրբ ու լուսավոր ուղի, հետ պահում չար նպատակներից, մաքրում մարդկությունը հիվանդ հոգեբանությունից եւ մեղմում մարդկանց զայրույթը: Այսօր էլ կա մարդ, որին Աստված է օգտագործում, նրան անվանում են Վարսիկ, այսօրվա ստույգ անվանմամբ՝ Ս. Վարսիկ: Եկեք անտարբեր չանցնենք ու մեր աչքերը չփակենք այս մեծ ու հզոր աշխատանքի համար, որ օր օրի չարացող մեր շրջապատի համար մի լույս է վառվում: Ամեն օր հազարավոր մարդիկ վերջին հույսով են նրան դիմում: Ս. Վարսիկը ձգտում է բարենորոգել մարդկանց ավերված կյանքը: Առանց ջանք խնայելու՝ անձնուրացությամբ օգնում է յուրաքանչյուր անհատի: Վարսիկը ծնվել է Գավառ քաղաքի նախկինում Բադիկյան, իսկ այսօր վերանվանված Գանձակ գյուղում: Ունի ընտանիք, երեխաներ, թոռներ, ապրում են համերաշխ եւ մեծ սիրով: Նա դեռ մանկությունից ունի վերին տրվածություն աստվածային շնորհ, որի օգնությամբ կարողացել է ճանաչել մարդկանց: Ապրում է մարդկության համար որպես բարեկամ: Իր հաջողված մեծ գործերով երբեւէ չի հպարտացել ու իր փառքը չի փնտրել, այլ անշահախնդիր կերպով օգնել է: Մարդկանց հայացքը ուղղել է դեպի Աստված, բարի ու լավ հաջողությունների համար շնորհակալ լինել միայն Արարչից եւ հավատն ավելի ամրապնդել: Այսուհանդերձ, նրա բոլոր հաջողություններն առ Աստված փառք են դարձել ու շտեմարանվում են հոգեւոր գանձարանում, որովհետեւ այդ շնորհը արժանվույն է օգտագործվում: Ականատես եմ եղել փաստերի, թե ինչպես աշխարհի տարբեր ծայրերից գալիս են նրա օգնությանը դիմելու, էլ չեմ կարող ասել այն հոծ բազմության մասին, որ ամեն օր Հայաստանի տարբեր մասերից ու մայրաքաղաքներից են գալիս: Այս բոլորը խոսում է նրա օբյեկտիվ ու ստույգ աշխատանքի մասին: Նա մարդուն կարդում է իր ողջ էությամբ, անուն- ազգանունով, ծննդյան թվով, հեղինակած աշխատանքով, բնավորությամբ, ունեցած խնդիրներով եւ այլն: Բացատրում է անձի ներկան եւ համապատասխան միջամտություն անում, հատկապես՝ բժշկություն: Եթե բժշկական փորձաքննությունը երկար ժամանակ հետազոտում է եւ նոր ախտորոշում հիվանդությունը, ապա նա մի քանի րոպեների ընթացքում հայտնում է ողջ խնդիրները եւ հայացքով բժշկում եւ վիրահատում, սա բոլորին է զարմացնում: Եթե այցելուն փորձում է օգնել իր վիճակը ներկայացնելով, նա դադարեցնում եւ ինքն է պատմում ու բացատրում: Վարսիկը հոգու աչքով է տեսնում անտեսանելին, այսինքն հոգու աչքը բաց է բոլորի համար: Այս ամենը ավելորդ կլինի ասել, եթե չմեջբերեմ մարդկանց վկայություններից: Երեւանից Նոնան պատմում է, որ 2007թ. վիրահատության է պատրաստվել ուռուցքի համար: Նա լսել էր Վարսիկի մասին եւ իր վերջին հույսով գնացել, դժվար քայլելով, ծանր վիճակում սպասում էր բակում մեծ բազմության հետ. «Քիչ անց նա դուրս եկավ ու ինձ իմ անունով կանչեց: Հավատացեք, մի քանի անգամ այցելեցի նրան եւ իմ 3.5 տրամագծով ուռուցքը անցավ»:

13-ամյա Աստղիկը հոր մահից հետո թուլություն եւ գլխացավ էր զգացել: Պարզվել էր, որ նա խպիպ ունի: Ուներ նաեւ այլ հիվանդություններ: Կրկին Ս. Վարսիկի օգնությամբ առողջացել էր:

Ավստրալիայից Արմինեն եկել էր, նրա մեկ տարեկան երեխան հեպատիտ C-ով էր տառապում, աչքերը չէին տեսնում: Մայրը մեծ գոհունակությամբ վերադարձավ:

Մոսկվայից Անահիտը պատմում էր, որ իր ներքին ձայնը տանում էր Ս. Վարսիկի մոտ: Նա վիրահատվել էր, բայց որովայնում թելեր էին մնացել: Վարսիկի օգնությամբ թելերը դուրս էին հանել:

Էդուարդը ապրում է արտասահմանում, հեռախոսազանգով բժշկվել էր գիշերամիզությունից:

15-ամյա Հայկը բժշկվել է գլխի ուռուցքից:

Ալինան սրտի խնդիր ուներ, բժշկել է Ս. Վարսիկը:

Այսպես առանձնացնել չենք կարող, բայց կարող ենք ասել, հազարավոր մարդիկ վերջին հույսով զանազան ցավերից, անբուժելի հիվանդություններից բժշկվեցին եւ փառք էին տալիս Աստծուն նրա համար, որ իրենց մոտ կա մարդ, որին օգտագործում է Աստված հանուն իր ժողովրդի:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լիանա says:

    Բարև Ձեզ, շատ եմ խնդրու, եթե հնարավոր է կարող եք տալ տիկին Վարսիկի կոնտակտային տվյալներ` հեռախոսահամար, կամ ասեք ինչպես կարելի է այցելել իրեն, որ օրերն է նայում և այլն: Կանխավ շնորհակալություն:

    • Anonymous says:

      Здравствуйте!
      Скажите пожалуйста Вы были у Варсика ? Я прочитал ваши обращения к людям по поводу Контакты Варсика.
      Как я могу попасть к ней ? Она помогает ?

  2. Լիլի says:

    Բարի օր: Մեկնաբանությունը հրապարակել կամ ոչ այնքան էլ էական չէ, քանի որ նույն խնդրով եմ ուզում Ձեզդիմել, ինչ նախորդ մեկնաբանությունն է: Կխնդրեի Վարսիկի հետ կապված որևէ կոնտակտային տվյալ: Շնորհակալություն:

Պատասխանել