Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԸՆԹԵՌՆԵԼԻ՞ ԵՆ

Հուլիս 20,2010 00:00

Իջեւանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան, 85-ամյա Կոլյա Ամիրխանյանը բողոքեց, որ չնայած հեռուստատեսությամբ հայտարարում են խորհրդային խնայբանկում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման մասին, սակայն ավանդների փոխհատուցումը ձգձգվում է: Վետերանը կասկած հայտնեց, որ դա արվում է, որպեսզի խոր ծերություն ապրող վետերանները հեռանան կյանքից, եւ այդ փոխհատուցումն այդպես էլ չտրվի: Ինչո՞ւ է ձգձգվում պատերազմի վետերաններին ավանդների փոխհատուցումը: Այս հարցն ուղղեցի սոցիալական ծառայությունների Իջեւանի տարածքային գործակալության տնօրեն Գագիկ Մելքումյանին:
«Վետերանների մի մասի խնայբանկի գրքույկներում ավանդների չափերի մասին գրառումներն անընթեռնելի են, այդ հարցը ճշտվում է սոցապ նախարարությունում: Իջեւանի տարածաշրջանից շուրջ 60 վետերանների դեպքում նման խնդիր կա»,- ասաց պարոն Մելքումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել