Հուլիսի 18-ին լրացել է Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 15 տարին: Հոբելյանական միջոցառման եւ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողության ընթացքում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ այս տարի մրցանակակիրները երեքն են: Առաջին մրցանակի է արժանացել lragir.am-ի թղթակից Սիրանույշ Պապյանը՝ իր հարցազրույցների թեմաների եւ կարծիքների բազմազանության համար: ԵՄԱ շաբաթաթերթի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը մրցանակ է հանձնել Հարություն Այվազյանին՝ իր երաժշտական ռադիոհաղորդումներում գեղարվեստական արժեքների պահպանման համար: Լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անվան՝ երրորդ մրցանակի է արժանացել Զավեն Խաչիկյանը իր «543210» գիրք-ալբոմի համար: