Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱՆԶԵ՞Ն ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ

Հուլիս 20,2010 00:00

\"\"

Երեկ «Ռեգնում»-ին տված հարցազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը համոզմունք է հայտնել, թե 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ողջ պատասխանատվությունն ընդդիմությանն է, որն այն ժամանակ ֆինանսավորվում էր Արեւմուտքի կողմից. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց ուժային դիմադրություն, եւ տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ: Եթե «Մոլոտովի կոկտեյլներով» եւ մահակներով զինված մարդիկ չհարձակվեին ոստիկանների վրա՝ այդ ամենը չէր լինի: Մենք դատապարտեցինք ոստիկանների գործողությունները, բայց նրանք Ազատության հրապարակ էին մտել անզեն, իսկ նրանց վրա հարձակվեցին: Ժողովրդի ձեռքը փաստորեն զենք դրեցին»:
ՀԱԿ առաջնորդին քննադատել է նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ ՀՀՇ համագումարում նրա ելույթի մասին «Ազատություն» ռ/կ-ին ասելով. «Բոլոր նրանք, ովքեր հիշում են 90-ական թվականների Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ մի նոր բան չլսեցին: Բացարձակապես պարտվողական դիրքորոշում էր, ընդ որում՝ պարտվողական ոչ միայն թուրքերի ու ադրբեջանցիների, բայց նաեւ իշխանությունների նկատմամբ: Հիմնականում ելույթը կրկնում է «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչեւ Ղարաբաղի հարցում զիջումներ չանենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել