Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿ՝ ՄԱՅՈՐԻՆ

Հուլիս 17,2010 00:00

Հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու իր գիտական խմբի երկու անդամներին շնորհվել է Վիկտոր Համբարձումյանի անվան 2010թ. միջազգային մրցանակը, տեղեկացնում են ԳԱԱ-ից: Այդ մրցանակը սահմանվել է 2009թ. ՀՀ նախագահի կողմից եւ ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է: Հանձնվում է ցանկացած երկրի եւ ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել