Օգոստոսի 18-ին Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը: Գագաթաժողովին կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով Հայաստան կժամանի պաշտոնական այցով: Ինչպես «PanARMENIAN. Net»-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, ՌԴ նախագահը ներկա կգտնվի Գյումրիում Պատվո բլրի բացման արարողությանը, որտեղ թաղված են ռուս-թուրքական պատերազմում ընկած սպաները: