Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Հուլիս 16,2010 00:00

Հուլիսի 9-15-ը Դիլիջանում կազմակերպվել էր «Արտուտիկ» ստեղծագործական ճամբարը, որն արդեն 4 տարի անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում «Արտուտիկին» մասնակցող 90 երեխաների համար, որոնք եկել էին մայրաքաղաքից, մարզերից, Ջավախքից ու Լեռնային Ղարաբաղից, կազմակերպվել էին վարպետության դասեր, հանդիպումներ նկարիչների, երաժիշտների ու տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ: Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Աննա Ավետիսյանը, որ մեկ շաբաթ աշխատել էր նկարիչ- մասնակիցների հետ, մեծ բավականություն էր ստացել երեխաների հետ շփումից. «Ամեն մեկն օրիգինալ մի աշխարհ ունի: Կարեւորը, որ երեխաները, հատկապես արվեստի հետ կապ ունեցողները շփվեն իրար հետ, որովհետեւ արվեստագետը մեկուսացած չպետք է լինի: Երբ նրանք նկարում են տանը՝ միայնակ, տեսնում են միայն իրենց եւ համեմատական տանել չեն կարողանում, իսկ այստեղ, օրինակ, երաժշտությունը օգնեց իրենց ստեղծագործական ընթացքին»:

Մշակույթի նախարարությունը որոշել էր լրագրողներիս հասցնել Դիլիջան, որպեսզի լուսաբանեինք ճամբարի փակումը ու վերադառնայինք: Զարմանալի է, որ կարեւոր միջոցառումների ժամանակ, երբ կնճռոտ հարցեր պիտի քննարկվեն, լրագրողներին «մոռանում» են հրավիրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել