ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ ամիս առաջ ՄՕԿ-ը Հայաստանին մասնակցության եւս երեք ուղեգիր է շնորհել: Արդեն հայտնի մեր ինը պատանի մարզիկներին կմիանան նաեւ վազորդուհի Դիանա Խուբասերյանը (100 մետր), ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը (3 մ ոստնակ եւ 10 մ աշտարակ), ինչպես նաեւ թիավար Էդգար Բաբայանը (կանոե):
Այսօրվա դրությամբ Սինգապուրում մեր երկրից մրցասպարեզ մտնելու իրավունք ունի արդեն 12 մարզիկ: Այդ թիվը դեռ կարող է ավելանալ: