Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԼԼԵ ՄԱՆԿԻԿՆ» ՈՒ «ԹՈՒՅԼԵՐԻՆ ՀԱՂԹՈՂԸ»

Հուլիս 16,2010 00:00

\"\"Գերմիջին քաշային կարգում աշխարհի վեց լավագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված «Super Six» մրցաշարի շրջանակներում Արթուր Աբրահամի եւ մեծբրիտանացի Կարլ Ֆրոչի մենամարտը, ըստ նախնական տվյալների, կայանալու է սեպտեմբերի 18-ին՝ Կանադայում: Մի քանի օր առաջ Արթուրի թիմի պատասխանատու ներկայացուցիչներից Կալլե Զաուերլանդը հայտարարել էր, թե Ֆրոչի հետ մենամարտում մրցավարի կարիք չի զգացվի, քանի որ Աբրահամը մրցակցին ժամկետից շուտ շարքից կհանի: Դրան հետեւել է Ֆրոչի կտրուկ պատասխանը: «Կալլե Զաուերլանդը թող բռնցքամարտի մասին դատողություններ չանի՝ դա թողնելով բռնցքամարտիկներին,- հայտարարել է նա լրատվամիջոցներին:- Որեւէ բան ասելուց առաջ այդ փոքրիկը դեռ պետք է հոր թույլտվությունն ունենա: Իսկ մինչ այդ, կրտսեր Զաուերլանդը դեռ պետք է ծննդյան վկայական ներկայացնի: Կալլեն ընդամենը իր հոր վարժեցված կապիկն է: Աբրահամի հետ մարտը դժվար է լինելու: Բայց նա սովորականի նման խուլ պաշտպանության է դիմելու՝ ժամանակ առ ժամանակ բռնկվելով: Թող մեկն ու մեկը հիշեցնի, թե Արթուրը ե՞րբ է հարվածող անվանի մրցակցի հետ ռինգ մտել: Հաղթանակն իմն է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել